4093 դիտում
22:06 15-09-2018
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 17-ից 21-ը այցով կլինի Հայաստանում։
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու կանանց իրավունքների, գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության հետ կապված հարցերը։
Նշենք, որ ԵԽ հանձնակատարի պաշտոնում Դունյա Միյատովիչն ընտրվեց 2018թ. հունվարին ու ստանձնեց պաշտոնը 2018-ի ապրիլի 1-ին՝ հաջորդելով Նիլս Մյուժնիեկսին։
Այս պաշտոնում սա Միյատովիչի առաջին այցն է Հայաստան:
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
13:28 26-02-2016
Մարտի 1-ին Հայաստան կայցելի ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին
1180 դիտում
13:17 25-01-2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստան կայցելի