4944 դիտում
19:21 25-09-2018
Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 25-ին սպայական կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։
Համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը։
Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8305 դիտում
15:47 25-07-2018
Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4312 դիտում
16:21 05-09-2018
Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2395 դիտում
16:16 15-12-2018
Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ