211652_close_icon
views-count6896 դիտում article-date 17:05 27-09-2018

Վարշավայի օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար

Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել: Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել: Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել: Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է: Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Նմանատիպ նյութեր