4085 դիտում
23:33 30-09-2018
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանին ծովային բլոկադայի ենթարկելու մտադրության մասին
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը կարող են Ռուսաստանին ծովային բլոկադայի ենթարկել, որպեսզի թույլ չտան ռուսական վերահսկողությունը Մերձավոր Արևելքին էներգակիրների մատակարարման հանդեպ, ինչպես դա Ռուսաստանն արել է արդեն Եվրոպայում:
Consumer Energy Alliance կազմակերպության միջոցառման ժամանակ իր ելույթում Զինկեն ասել է. «ԱՄՆ-ը իր ՌԾՈւ-ի շնորհիվ կարող է երաշխավորել, որ ծովային ուղիները ազատ կլինեն, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դրանք արգելափակել, որպեսզի ռուսական էներգակիրները շուկա չհասնեն»:
Նախարարի կարծիքով, Ռուսաստանը Մերձավոր Արևելք է եկել և դրա պատճառը էներգակիրների առևտուրն է:
«Իրանի և Ռուսաստանի հանդեպ տնտեսական բլոկադայի տարբերակը այն է, որպեսզի նրանց ճնշենք և դուրս մղենք նրանց էներգակիրները:
Կա նաև ռազմական տարբերակը, որը ես կգերադասեի չօգտագործել: Եվ կա տնտեսական տարբերակը, որի մասին նշեցի:
Մենք ի վիճակի ենք դա անել, քանի որ ԱՄՆ-ը նավթի և գազի խոշորագույն արտադրողն է», ասել է ամերիկյան նախարարը:
Նմանատիպ նյութեր
62148 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել
1261 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
2247 դիտում
10:22 14-08-2018
Էրդողանը հայտարարել է Անկարայի «մեջքին հարված հասցնելու» ԱՄՆ-ի մտադրության մասին․ Hürriyet
Այս բաժնից
1147 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1114 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1138 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան