2207 դիտում
11:28 02-10-2018
Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը
Ազգային ժողովում 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները պատգամավորները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
«Հարգելի գործընկերներ, երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ և զավակ Շառլ Ազնավուրը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բարեկամի հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանը նշեց, որ երկար կարելի է խոսել Շառլ Ազնավուրի մասին, շատերն են հնարավորություն ունեցել նրան ճանաչելու, համագործակցելու:
«Ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, մեր ազգի զավակի, այլև կորցրեցի իմ լավ բարեկամի, իմ գործընկերոջն, ում հետ երկրաշարժից ի վեր համագործակցել ենք հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել»,-ասաց Արա Բաբլոյանը:
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
11:17 26-05-2021
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը
1114 դիտում
10:35 13-09-2023
Մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը
Այս բաժնից
859 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
922 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»