Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: