211652_close_icon
views-count6075 դիտում article-date 15:34 25-10-2018

Կառավարությունը ևս 1 տարի ժամանակ տվեց գործատուներին աշխատանքային գրքույկները մշակելու համար

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց՝ գործատուներին լրացուցիչ մեկ տարի ժամկետ տալ աշխատանքային գրքույկները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու համար: Որոշման հիմնավորման բաժնում նշված է․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017-ի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել: Ժամկետը լրանում է 2019 թվականի հունվարի 1-ին: Կառավարության որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով: Ակնկալվում է, որ սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:

Նմանատիպ նյութեր