1665 դիտում
17:20 27-10-2018
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով քաղաքական ուժերի համար պայմաններն ավելի նպաստավոր են դառնում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ քաղաքական դաշտի առողջացման և ընտրություններն առավել նպաստավոր դարձնելու համար ճիշտը Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումն է: «[url=https://armenpress.am/arm/news/952493.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններից, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններից հետո բոլորի համար պարզ է դարձել, որ խնդիրներն Ընտրական օրենսգրքի մեջ չեն: «Մեզ համար չկա տարբերություն, թե որ ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, բայց ես կարծում եմ, որ այս փոփոխություններով մենք քաղաքական ուժերի համար պայմանները ավելի նպաստավոր ենք դարձնում, այդ թվում՝ ընդդիմության համար, որպեսզի նրանք առավել քաղաքական ընտրական գործընթացի միջոցով հնարավորություն ունենան իրենց ուժերը չափելու»,-նշեց վարչապետի խորհրդականը:
Փաշինյանն ընդգծեց` եթե իրենց ՀՀԿ-ական գործընկերներն ասում էին, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ կլինի, համոզվեցին, որ հանձնաժողովը դեմ չէ, ուստի թող ասեն, որ իրենք են դեմ: Վարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ հանրապետականները սխալ ճանապարհով են գնում, և եթե իրենց այս կեցվածքը շարունակեն պահպանել, ընտրական գործընթացն անխուսափելիորեն գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության մեջ, որովհետև այդ մեսիջներով ցույց են տալիս, որ իրենց մեջ դեռ կենդանի է միտքը, որ հիմա կվերադառնան իշխանություն: Դա, ըստ Փաշինյանի, նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտից չէ, շատ ավելի ֆանտաստիկ ոլորտից է:
«Այդ մթնոլորտն ավելի շատ իրենց դեմ է աշխատում, այնպես որ իրենց շահերից է բխում, որ ընտրական պրոցեսը լրիվ համամասնական ընտրակարգով գնա»,- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ն դժգոհել է, թե ԸՕ-ում փոփոխությունների վերաբերյալ իրենց սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ` աշխատանքային խումբը այդ հարցերին լիարժեք պատասխանել է. այն առաջարկները, որոնք իրագործելի են, ընդունվել են, որոնք իրագործելի չեն, չեն ընդունվել, իսկ բաց համամասնական ցուցակի դեպքում մենք մի քանի տասնյակ կիլոմետրանոց կամ մետրանոց քվեաթերթիկներ կունենանք, որտեղ ամեն մի քվեարկությունը կարող է տևել 15-20 րոպե, իսկ դա նշանակում է ընտրական պրոցեսը ձախողել»:
Նմանատիպ նյութեր
3258 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»