Ճապոնիայի Այակո արքայադուստրը հրաժարվել է տիտղոսից և ամուսնացել հասարակ մարդու հետ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Մեյձի տաճարում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Այակո արքայադստեր և նրա ընտրյալի՝ Կեյ Մորիտայի պսակադրության արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով «Մայնիտի» թերթին, հարսի սանրվածքն արված էր Հեյան դարաշրջանի (794 – 1185 թվականներ) ոճով, նրան հագցրել էին ավանդական հանդերձ՝ կարմիր և կանաչ նախշերով»։
28-ամյա արքայադուստրը 2002 թվականին վախճանված Նորիհիտոյի (Ճապոնիայի Ակիհիտո կայսեր զարմիկը), դուստրն է: Այակոյի 32-ամյա ամուսինն արիստոկրատ չէ, նա աշխատում Է «Նիպոն Յուսեն» խոշոր նավագնացային ընկերությունում:
Թերթը նաև նշում է, որ, ըստ ավանդույթի՝ կանայք, ովքեր ամուսնանում են կայսերական ընտանիքի անդամների հետ, ինքնաբերաբար դառնում են դրա անդամը: Միևնույն ժամանակ աղջիկներն, ովքեր իրենց ամուսնական կապերով են կապում հասարակ մարդու հետ, ինչպես Այակոն, պետք է հրաժարվեն տիտղոսից: Անցյալ շաբաթ արքայադուստրը հրաժեշտ է տվել Ակիհիտո կայսերն ու արքունիքի անդամներին:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Japan Times թերթը, հարսանիքից անմիջապես հետո Այակոն պետությունից կստանա 1,3 միլիոն դոլարի չափով վճարում, որպեսզի կարողանա պահպանել այն ապրելակերպը, որը համապատասխանում է իր նախկին կարգավիճակին։