2470 դիտում
18:16 30-06-2020
Կազանը՝ 2022 թ․ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր
Կազանը կդառնա 2022 թ․ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 108 երկրների երկու հազար մարզիկներ։ Նրանք հանդես կգան յոթ մարզաձևերում ։
Հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ՝ ձմեռային և ամառային մարզաձևերից։
Առաջին խաղերը տեղի են ունեցել 1968թ․ հուլիսին՝ Չիկագոյում: Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է << Հատուկ օլիմպիադա >> կազմակերպությունը, որը բարեգործական է:
Աշխարհի 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարդ դարձել է հատուկ օլիմպիական շարժման մասնակից:
Միջոցառմանը թույլատրվում է մասնակցել մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք ըստ ունակությունների բաժանվում են ութական հոգուց բաղկացած խմբերի։ Ի դեպ, պատվո պատվանդանը նախատեսված է ութ մարդու համար, քանզի մրցումներում չեն որոշվում ուժեղներ և թույլեր։
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
22:15 05-11-2014
Ձմեռային օլիմպիական խաղերի և ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամկետները չեն խաչվի
2568 դիտում
12:43 02-11-2018
Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը պակասել է
3302 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Այս բաժնից
1105 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1819 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն
3334 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ