211652_close_icon
views-count3712 դիտում article-date 18:53 17-11-2018

Մերկելը ընդունեց իր սխալը միգրացիոն քաղաքականությունում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է կառավարության սխալը միգրացիոն քաղաքականությունում: Այս մասին նա հայտնել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ այս տարվա օգոստոսին հենց այս քաղաքում Սիրիայի և Իրաքի ներգաղթյալները ծեծելով սպանել էին 35-ամյա գերմանացու: Այդ դեպքը ցնցել էր ամբողջ երկիրը, ինչը հանգեցրեց բողոքի զանգվածային ակցիաների, որոնց ընթացքում տասնյակ քաղաքացիներ էին տուժել: Մերկելը նշել է, որ հասկանում է քաղաքի բնակիչների զայրույթի պատճառը, որ նրանք իրենց այլևս անվտանգ չեն զգում, սակայն կոչ է արել նրանց անկարգություններ չկազմակերպել: Գերմանիայի ղեկավարի խոսքերով, իշխանությունների գլխավոր սխալն այն էր, որ իրենց ժամանակին մի շարք երկրներ չեն հայտարարել «վտանգավոր», ինչը կկրճատեր ներգաղթյալների քանակը: Միևնույն ժամանակ Գերմանիայի խորհրդարանում դեռ չեն մտածել, թե ինչպես պետք է լուծեն հիմնախնդիրը:

Նմանատիպ նյութեր