Մանուել Պելեգրինի. Առաջին իսկ օրվանից գիտեի, որ «Ման Սիթին» ցանկանում է հրավիրել Գվարդիոլային
«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատմել է ակումբից հեռանալու մասին:
65-ամյա չիլիացին, որը ներկայումս գլխավորում է «Վեսթ Հեմը», «քաղաքաբնակներին» մարզել է երեք մրցաշրջան՝ 2013-2016 թվականներին:
«Ես չէի հիսաթափվել, քանի որ գիտեի, որ դա տեղի է ունենալու: Ես «Սիթիի» հետ եռամյա պայմանագիր էի կնքել և ամբողջությամբ այն աշխատեցի:
Բոլոր այդ երեք տարիներին թիմը աճում էր: Մենք նվաճեցինք առաջնությունը, երկու անգամ՝ Լիգայի Գավաթը, հասանք մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Ես այնտեղ ավարտեցի իմ աշխատանքը: Ակումբում իմ առաջին իսկ օրվանից ես գիտեի, որ նրանք ցանկանում են աշխատել Գվարդիոլայի հետ», ասել է Պելեգրինին: