918 դիտում
20:10 23-11-2018
Լրագրողի պաշտպանված աշխատանքն այլակարծության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան
«Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը»,- այս մասին «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» սեմինար-փորձագիտական քննարկմանը բացման խոսքում ասել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանն այլակարծության խթանման հարցում բարձր է գնահատել լրագրողների դերը, քանի որ նրանց միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Հայաստանում Եվրոպականմիության պատվիրակության համատեղ կազմակերպած միջոցառմանն Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին սոցիալական ցանցերում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2960 դիտում
16:08 23-04-2021
Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան. News.am
Այս բաժնից
1291 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
919 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը