3263 դիտում
16:50 09-12-2018
Լիբանանյան Այնճարում անցկացվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հուշո երեկո. մենահամերգով հանդես է եկել Հայաստանից ժամանած երգչուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 7-ին Այնճարի (Լիբանան) «Արև» հանդիսասրահում տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հուշո երեկո:
Բացման խոսքով հանդես եկավ «Արծիվ» շաբաթաթերթի խմբագրության անդամ Եսայի Հավաթեանը, ով անդրադարձավ ավերիչ երկրաշարժին, ավելի քան 25,000 զոհված հայորդիներին, փլատակների տակից դարձյալ ոտքի կանգնած հայ ժողովրդի կամքի ուժին։
«Այսօր Վերականգնումի օր է, ուժերը համախմբելու և հզոր հայրենիք կերտելու ուխտի օր»,- շեշտեց նա։
Այնուհետև, ցուցադրվեց երկրաշարժին նվիրված տեսաերիզ, որի հեղինակն է Նարէ Հավաթեանը։
«Վերականգնումի կամքով» խորագիրը կրող մենահամերգին ելույթ ունեցավ Հայաստանից ժամանած երգչուհի Քրիստինա Սահակյանը, ով հանդես եկավ հայկական ազգագրական երգերով։
Ձեռնարկը, որը Լիբանանի «Արծիվ» շաբաթաթերթի խմբագրության նախաձեռնությունն էր, ստացել էր Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Նարեկ արք. Ալէեմեզեանի օրհնությունը։
Միջոցառման հովանավորն էր «Արև»-ի տնօրինությունը՝ Տիար Ճորճ Պուչիկեանի գլխավորությամբ:
Մենահամերգի ներկաները թեև հուզված էին, այնուամենայնիվ մեծ գոհունակությամբ հեռացան դահլիճից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1040 դիտում
16:53 07-10-2014
Հայազգի ճանաչված օպերայի երգչուհի Արաքս Մանսուրյանը մենահամերգով հանդես է եկել Ճապոնիայում
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»