211652_close_icon
views-count4719 դիտում article-date 09:53 18-12-2018

Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում։ Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Հայաստանում՝ ազատության մեջ, կա՛մ կալանավայրում։ Մեր տեղեկություններով՝ Բաբայանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, խնդրելով ապահովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանելով, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա՛մ քաղաքական վտարանդիի, կա՛մ քաղկալանավորի կարգավիճակում։ Ըստ մեր աղբյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկարգավորի խնդիրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր