3932 դիտում
17:29 20-12-2018
Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և առաջիկայում պարոն Փաշինյանի հետ կքննարկենք մեր հարաբերությունները. Պուտին
[url=https://www.tert.am/am/news/2018/12/20/putin/2877689?fbclid=IwAR3JUJRRfyIRt2MzqMQbjTi7NzYjaMWhUDIlDdQi2dNXkOhkah8cMmTSxew]Tert.am[/url]-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Հայաստանից լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:
ՌԴ առաջնորդը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել, Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում:
«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու բան չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/20/putin/2877689?fbclid=IwAR3JUJRRfyIRt2MzqMQbjTi7NzYjaMWhUDIlDdQi2dNXkOhkah8cMmTSxew]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2910 դիտում
09:59 09-02-2021
«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը». Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան