211652_close_icon
views-count2319 դիտում article-date 22:45 21-12-2018

Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածյալին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով բուժօգնության են դիմել 1995 թ. ծնված Գագիկ Թ.-ն և 1994 թ. ծնված Վահան Ղ.-ն: Սեպտեմբերի 30-ին քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացվել են օպերատիվ տվյալներ, որ Գագիկ Թ.-ին և Վահան Ղ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 2001 թ. ծնված Նարեկ Գ.-ն: Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նանսենի փողոցից բաժին են ներկայացրել Նարեկ Գ.-ին և հանձնել քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր