3805 դիտում
22:38 25-12-2018
«Նոր տարվա դիմաց մեզ փաստի առաջ կանգնեցրին». պայմանագրային զինծառայողներին կանչել են ՊՆ, ասել են՝ դիմում գրեք. նրանք հայտնվել են անելանելի վիճակում. 168.am
Աբովյան քաղաքի դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին [url=https://168.am/2018/12/25/1061853.html?fbclid=IwAR3njDVgPbXlpxTGjVna0faeEPmQ6eDQnnyJ8APaswvlEhx0XZ9UUoV9jv4]168.am[/url]-ին տեղեկացրին հենց իրենք՝ դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները։ 2008թ. պայմանագրային զինծառայող համարվող Աշոտ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ օրերս ՊՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այսուհետ քաղաքացիական աշխատողներ են համարվելու, իսկ աշխատավարձը կրճատվելու է 40 տոկոսով։
«Վերջին ամիսներին խոսակցություններ կային, որ կրճատումներ պետք է լինեն, բայց մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000։
Մեզ կանչեցին ՊՆ ու ասացին՝ դիմում գրեք, որ քաղաքացիական աշխատող մնաք։ Ասացին՝ կարող եք տվյալները թողնել կադրերի բաժնում, բայց մի ամիս ժամանակ է տրվում, որ ուրիշ տեղ գործ լինի, առաջարկենք, աշխատեք։ Մենք էլ ասացինք, որ տվյալ զորամասում աշխատելու պայմանագիր ենք կնքել 3 տարով, և, եթե խզում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, բայց եթե դուք եք խզում, ոչ մի պատասխանատվության չե՞ք ենթարկվում»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողները խնդրել են սպասել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, բայց ՊՆ-ից իրենց ասել են, թե դա հնարավոր չէ...
Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/12/25/1061853.html?fbclid=IwAR3njDVgPbXlpxTGjVna0faeEPmQ6eDQnnyJ8APaswvlEhx0XZ9UUoV9jv4]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7583 դիտում
11:36 10-01-2022
Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք, ավելի վատ ձևով կհանենք․ Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
Այս բաժնից
535 դիտում
18:31 23-10-2024
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին
817 դիտում
18:19 23-10-2024
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
577 դիտում
18:07 23-10-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին