19341 դիտում
13:11 19-09-2021
«Վայ, սրանք մեզ կանգնեցրին». Որոտանում անհետացածների վերջին հեռախոսազրույցը. նրանք վերջերս էին զորացրվել ծառայությունից. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ զրուցեցինք Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ՝ պարզելու թե ինչպես և ինչ հանգամանքներում են Քասախի երկու բնակիչները հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու երիտասարդն էլ բավականին զուսպ, համեստ տղաներն են, ժամկետային զինծառայողներն են եղել, ովքեր բոլորովին վերջերս են զորացվել ծառայությունից:
Թե ինչու են նորից վերադարձել Սյունիք, համայնքապետը ենթադրեց, որ զինծառայակից ընկերներին տեսակցելու են գնացել: Արա Մկրտչյանի խոսքերով, ծնողները հենց երեկոյան են հասկացել, որ իրենց որդիները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, քանի որ հենց այդ պահին երիտասարդները հեռախոսազրույց են ունեցել ծնողների հետ, որի ընթացքում ասել են. «Վայ, սրանք մեզ կանգնեցրին»,- և կապը ընդհատվել է: Մինչ այս պահը նրանցից որևէ լուր չկա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
10423 դիտում
23:10 30-04-2014
Երգիչ Նորայր Մելքոնյանը «Վայ-վայ» երգելով Բաղրամյան պողոտան իրենով էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
550 դիտում
19:31 23-10-2024
Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
679 դիտում
19:17 23-10-2024
Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները
751 դիտում
19:04 23-10-2024
Միջազգային համաժողովի մասնակիցները ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ այցելել են Գառնիի հեթանոսական տաճար