211652_close_icon
views-count1853 դիտում article-date 15:48 26-12-2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթևեկել և աջ (դեպի Սեբաստիայի փողոց), և ձախ (դեպի Կիևյան փողոց) ուղղություններով: [img]http://st0.shamshyan.com/editor/0923578001545824900991266.jpg[/img]

Նմանատիպ նյութեր