89478 դիտում
09:58 10-01-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 46-ամյա մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. նա տեղում մահացել է. ժամանել են տարածքի ոստիկանապետի պաշտոնակատարը, ՃՈ վաշտի հրամանատարն ու քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մնացականյանը իր վարած Kavasaki մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին,այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մնացականյանը մոտոցիկլով կողաշրջվել է և տեղում մահացել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայեղները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ա. Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+