211652_close_icon
views-count3006 դիտում article-date 14:36 15-01-2019

TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Միջազգային ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ: Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին տեղի կունենա հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներ, ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև իրենց մասնակցությունը կցուցաբերեն մոտ 80 ավիագործակալությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր