11102 դիտում
13:28 17-01-2019
Վարչապետի աշխատակազմի 2 մեքենաները կհատկացվեն Պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:
Խոսքը մասնավորապես, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի և 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ու Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 1-ական ավտոմեքենա:
Նմանատիպ նյութեր
963 դիտում
10:12 20-12-2014
Թատերական ներկայացումների համար Սյունիքի մարզպետարանին 57 միլիոն դրամ է փոխանցվել. Ժողովուրդ
Այս բաժնից
730 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1693 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն