1340 դիտում
13:14 21-01-2019
ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում
Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքային մեկ տարին դեռ չի լրացել, ուստի կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն կատարվում են, որպես կանոն, տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, և քանի որ այդ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը»,- ասաց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ կուսակցության ու խմբակցության կարծիքին՝ Պետրոսյանը նշեց, որ դեռ պետք է խախտում հայտնաբերվի, իսկ մինչ այդ գոյություն ունի անմեղության կանխավարկած:
«Մենք որպես ՀՀ պետական բյուջեի նպատակային ծախսման ուղղությամբ շահագրգիռ քաղաքական ուժ, շահագրգռված ենք, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել ու պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը լիազորված պետական մարմիններին հորդորեց զբաղվել այս խնդրով, ինչից հետո անհրաժեշտության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանդրադառնա այս հարցին:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մի շարք մարզպետներ խոշոր գումարներով պարգևատրել են իրենք իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
1272 դիտում
14:15 13-06-2014
ՀՀԿ-ական պատգամավորը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում և անընդունելի է համարում նրա՝ «Համմերով» ԱԺ գալը
Այս բաժնից
1009 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1090 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1363 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ