211652_close_icon
views-count1267 դիտում article-date 20:25 25-01-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Բադալյանը հանդիպում է ունեցել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահի հետ

Հունվարի 24-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարության պետական նախարար, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Մուրադ Արչաևի (Murad Archayev) հետ: Հանդիպման սկզբում պետնախարար Արչաևը շնորհավորեց և բարի երթ մաղթեց ՀՀ դեսպանին՝ տեղեկացնելով, որ Թուրքմենստան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարությունից փոխանցվել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Թուրքմենստանից Հայաստան գազի առաքման և Աշխաբադ-Երևան օդային թռիչքների վերականգնման հնարավորությունները: Գառնիկ Բադալյանը շնորհավորեց պետնախարար Արչաևին համատեղ հանձնաժողովի համանախագահությունը ստանձնելու համար և հույս հայտնեց, որ հայկական կողմի համանախագահի նշանակումից հետո Թուրքմենստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն կտա սերտացնել երկկողմ տնտեսական կապերը: Զրուցակիցները պայմանավորվեցին Աշխաբադում 2019թ. առաջին կիսամյակում կայանալիք համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը պատշաճ մակարդակով անցկացնելու համար նշանակել կապի գծով պատասխանատուների:

Նմանատիպ նյութեր