Սաուդյան արքայազնը պատրաստվում է 425 մլրդ դոլարի բարեփոխումներ իրականացնել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պատրաստվում է 425 մլրդ դոլարի լայնածավալ բարեփոխումներ իրականացնել:
Այդ միջոցները ներդրվելու են ենթակառուցվածքներում, էներգետիկայում և արդյունաբերության այլ ոլորտներում: Այդ առթիվ կնքվելու են մոտ 70 խոշոր գործարքներ: Սպասվում է, որ արքայազնը մտադիր է ներդրումների փաթեթը ավարտել 2030 թվականին:
Իր ծրագրերի մանրամասները Մուհամեդ բին Սալմանը կներկայացնի հունվարի 28-ին:
Ավելի վաղ նշել ենք, որ Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Հաշկուջիի սպանությունից հետո զանգվածային կադրային, քաղաքական վերադասավորումներ են սկսվել: