211652_close_icon
views-count1087 դիտում article-date 19:37 09-02-2025

Ռուսական զորքն իր վերահսկողության ներքո նոր բնակավայր է վերցրել. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը»:

Նշվում է նաև, որ ռուսական ստորաբաժանումները Դոնեցկի Սևերսկ, Զալիզնյանսկոյե, Մինկովկա, Չասով Յար և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների կազմավորումները:

Նմանատիպ նյութեր