211652_close_icon
views-count2925 դիտում article-date 14:21 30-01-2019

Ստեփանակերտում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները կապված են տեխնիկական վթարի հետ. պարզաբանում

Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել: Այս մասին գրում է «[url=https://artsakhpress.am/arm/news/100426/stepanakertum----elektrakan--hosanqi---parberabar--anjatumnery--kapvats--en--tekhnikakan---vtari--het-tnoren.html]Արցախպրես[/url]» լրատվական գործակալությունը: Էլեկտրական հոսանքի անջատումների պատճառն իմանալու համար «Արցախպրես»-ի թղթակիցը դիմել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Խաչատրյանին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասել է, որ անջատումները պայմանավորված են բարձրավոլտ լարման օդային էլեկտրահաղորդման գծում տեխնիկական վթարների հետ: «Ներկայումս տեխնիկական վթարների վերացման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծեն բնակչությանը հուզող հարցը»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր