1243 դիտում
11:20 23-07-2019
Վենեսուելան կրկին մթության մեջ է. Մադուրոն էլեկտրաէներգիայի անջատումները «հանցավոր հարձակում» է որակել
Հուլիսի 22-ին Վենեսուելայում հերթական անգամ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-latin-america-49079175?fbclid=IwAR2aZVKBWNS-UYZdobn553dKDtM7OlqMcsJat8KwxeNc_xyuoHjBA53h8Nk]BBC[/url]-ն: Անջատումները սկսվել են տեղի ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում և գրանցվել երկրի ամբողջ տարածքում:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել:
«Մեր հայրենիքի հանգստության և խաղաղության դեմ արված նոր հանցավոր հարձակման ֆոնին կառավարությունն ու զինված ուժերը քաղաքացիների կողքին են: Մենք կրկին ցույց կտանք մեր աննկուն կամքը»,- թվիթերյան իր էջում գրել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ մարտ ամսին լատինամերիկյան պետությունում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով իրենց մասշտաբով աննախադեպ հոսանքազրկումներ էին գրանցվել, երկրի 23 նահանգներից առնվազն 20-ը հայտնվել էր մթության մեջ: Երկրի ամբողջ տարածքում ձեռնարկությունների ու պետական հաստատությունների աշխատանքը գրեթե մեկ շաբաթով դադարեցվել էր:
Նմանատիպ նյութեր
1658 դիտում
11:25 15-02-2019
Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Վենեսուելան գաղտնի բանակցություններ են վարում
2922 դիտում
14:21 30-01-2019
Ստեփանակերտում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները կապված են տեխնիկական վթարի հետ. պարզաբանում
743 դիտում
19:03 24-01-2023
Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
Այս բաժնից
646 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
988 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
796 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին