211652_close_icon
views-count1409 դիտում article-date 11:59 22-02-2019

Հանոյում Թրամփի և Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը կլուսաբանի 2,5 հազարից ավելի լրագրող

Հանոյում կայանալիք ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը լուսաբանելու համար մինչև այս պահը գրանցվել է 2600 լրագրող: Այդ մասին հայտնլ է Xinhua գործակալությունը: «Վիետնամի իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն գագաթնաժողովում լրագրողների հաջող աշխատանքի համար»,-հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարար Լե Հոայ Չունգը, ով հանդես է եկել Հանոյում կայացած մամուլի ասուլիսում: Նա հիշեցրել է, որ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը ցուցում է տվել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման անվտանգությունն ապահովելու և գագաթնաժողովի հաջող անցկացման համար: Նախօրեին հարավկորեական YTN հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի ու ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների, հայտնել է, որ փետրվարի 27-28-ին նախատեսված գագաթաժողովը կարող է կրճատվել մինչև 1 օր: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ու ԿԺԴՀ-ի առաջնորդի միջև պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում։

Նմանատիպ նյութեր