20858 դիտում
13:22 03-02-2019
Կապի և տրանսպորտի նախարարի կարգադրությամբ ճանշիններն անցել են արտակարգ ռեժիմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ հերթապահություն է իրականացվում մարզերում տեղի ճանշինների կողմից իրենց սպասարկող տարածքներում՝ արտակարգ ռեժիմով աշխատելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը աշխատանքների հսկողությունը դրել է «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի վրա, որպեսզի վերջինս հետևողական լինի, թե ինչպես են ճանշինները կատարում ձնամաքրման, ճանապարհները ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքները:
Երևանից դուրս գրեթե բոլոր ճանապարհները անցանելի են, սակայն Կապի և տրանսպորտի նախարարությունը, ճանապարային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարելիս անվադողերը լինեն ձմեռային:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախարարը ճանշինների կատարած աշխատանքներին հետևում է նաև օնլայն եղանակով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+