Պաշտոնապես հաստատվեց Էմիլիանո Սալայի մահը. վերջինիս մարմինը հայտնաբերվել է Լա-Մանշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան պաշտոնապես ճանաչվել է զոհված՝ Լա-Մանշի վրայով թռչող ինքնաթիռի կործանման արդյունքում:
Դորսեթ կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել 28-ամյա ֆուտբոլիստի դին:
Սալայի և կործանված ինքնաթիռի օդաչու Դևիդ Այբոթսոնի (նրա դին դեռ չի գտնվել) հարազատներին արդեն տեղյակ են պահել:
Էմիլիանո Սալան հունվարի 19-ին 20 մլն եվրոյի դիմաց «Նանտից» տեղափոխվեց «Կարդիֆ»: Այդ տրանսֆերը ռեկորդային էր ուելսյան ակումբի պատմության մեջ:
Նոր ակումբի հետ պայմանագիր կնքելով, արգենտինացին թեթև միաշարժիչ PA 46 Malibu ինքնաթիռով վերադարձավ Ֆրանսիա, որպեսզի հրաժեշտ տա «Նանտի» իր թիմակիցներին:
Հունվարի 21-ին նույն ինքնաթիռով նա մեկնեց Կարդիֆ: Տեղի ժամանակով ժամը 20-ին ինքնաթիռի հետ կապն ընդհատվեց: Դրանից առաջ օդանավը շտապ վայրէջք էր խնդրել Լա-Մանշի Ջերնսի կղզիում:
Ոստիկանությունը հունվարի 22-ից ձեռնարկեց փրկարար-որոնողական աշխատանքներ, և հունվարի 24-ին դադարեցրեց ակտի որոնումները
Սալայի հարազատներն ու ֆուտբոլիստները երկու օրումմ ավելի քան 300 հազ. եվրո հանգանակեցին և փետրվարի 3-ին սկսվեց մասնավոր որոնողական օպերացիան:
Արդյունքում նախ հայտնաբերվեցին ինքնաթիռ, իսկ նրանց բեկորներում այսօր հայտնաբերել են Սալայի մարմինը: