Երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իրանի փրկարար ծառայության ներկայացուցիչ Մուջթաբու Հալիդին:
Նա նշել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:24-ին (Երևանի ժամանակով 14:54-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քեշմայի շրջանի Լաֆտ գյուղում:
«Երկրաշարժի արդյունքում երեք հոգի վնասվածքներ է ստացել, նրանց թվում է 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները էվակուացվել են և տեղափոխվել հիվանդանոց», ասել է Հալիդին:
Նա հավելել է, որ երկրաշարժից 15 բնակելի տուն է վնասվել: