3321 դիտում
15:00 14-02-2019
Վրաստանը պլանավորում Է նավթ արդյունահանել Սև ծովում
Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սև ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան: Հաղորդել Է [url=https://sputnik-georgia.com/?_gl=1*y3jvc1*_ga*MTU5OTA0MzAzOS4xNTQ1NDIwNDAz*_gid*MTkwNTA1Njc3OC4xNTUwMTM4NDc1]«Sputnik Վրաստան»[/url]-ը:
«Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սև ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, և մենք կհայտարարենք Սև ծովի նավթի և գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաև ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:
«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, և ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան:
2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ և 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք և շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները (նավթը և գազը) հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։
Նմանատիպ նյութեր
1092 դիտում
12:40 19-01-2015
Իրաքը պատրաստվում է այս տարի ռեկորդային ծավալով նավթ արդյունահանել
4639 դիտում
21:39 26-05-2016
Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 30 հոգի խեղդվել է ծովում
1194 դիտում
14:00 27-08-2014
ՆԱՏՕ-ն պլանավորում է նոր ռազմաբազաներ ծավալել Արևելյան Եվրոպայում
Այս բաժնից
901 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1240 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
835 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում