ԱՀ նախագահն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում գործակցության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ երեկ փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։
Հիշեցնենք նաև, որ առաջիկա օրերին Մյունխենում բացված անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։