Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի դեպքեր են գրանցվել. կա 2 զոհ, 1 վիրավոր
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայրաքաղաքի հարավում՝ «Վոլգոգրադսկի պրոսպեկտ» մետրոյի կայարանի հարևանությամբ:
Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է 10-ից ավելի մարդ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել են դանակից ստացած վնասվածքներից:
Նշվում է, որ ծեծկռտուքի մասնակիցները հարևանությամբ գործող ավտոմեքենաների լվացման կետի աշխատակիցներն են եղել:
Ռուսական «Հինգերորդ ալիք»-ի հաղորդմամբ՝ մեկ այլ զանգվցածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայում: Այս անգամ մասնակիցները հրազեն են կիրառել: Դեպքի մասին տեղեկացրել են ականատեսները:
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայի Լեֆորտովսկի այգու հարևանությամբ: Ոստիկանությունն այժմ ստուգում է տեղեկությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, տեղեկություններ կան հրազենից վիրավորված 1 հոգու մասին: