2933 դիտում
19:52 19-02-2019
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները եւ ուուցիչները:
Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Թումանյանի կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է անհատն իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ նվիրվել սեփական ժողովրդին, հայրենիքին եւ իր ստեղծագործություններով ազդել մի ամբողջ ժողովրդի աշխարհայացքի ձեւավորման վրա»: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Թումանյանն արդարացիորեն կրում է «Ամենայն հայոց բանաստեղծ» տիտղոսը, իր ստեղծագործություններում ամփոփում հայ ժողովրդի իմաստնությունը, հույզերը, ցավերը եւ անսպառ հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն, որ Թումանյանի 150-ամյակի առթիվ Ազգային ժողովում բացվել է լոռեցի նկարչի վրձնած աշխատանքների ցուցադրությունը:
Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարեւորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաեւ ապագա:
Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին:
Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին եւ գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցի գրադարանին փոխանցել Լեւոն Խեչոյանի հեղինակած գիրքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3726 դիտում
22:08 09-03-2021
Սիրված պատմաբանը ներկայացնում է իր գրքերը. հարցազրույց Վահե Լոռենցի հետ
Այս բաժնից
958 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1015 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
700 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը