2124 դիտում
14:31 20-02-2019
Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:
Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին:
Նմանատիպ նյութեր
3204 դիտում
18:37 30-12-2019
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
1552 դիտում
21:01 18-07-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ
966 դիտում
11:52 09-05-2019
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի առթիվ
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»