211652_close_icon
views-count3385 դիտում article-date 10:21 22-02-2019

Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը Աղդամի հատվածում հայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրերը համարում է ապատեղեկատվություն: «Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն,թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են: Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»,- ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: ԱՀ ՊՆ-ն հիշեցումնում է, որ Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորություններն անվտանգ և արդյունավետկիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: «Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,-նշված է հաղորդագրութունում:

Նմանատիպ նյութեր