1771 դիտում
18:56 22-02-2019
Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ տեսաձայնագրման համակարգերի կիրառման ինչպես տեխնիկական առանձնահատկություններին, այնպես էլ իրավական հիմքերին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է պիլոտային նախաձեռնություն՝ նախատեսված ԵՄ-ի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով, որի համաձայն Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես՝ հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր:
Ծրագրի իրականացման նպատակով ընթանում են համապատասխան տեխնիկական սարքերի և համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ:
Այցի ընթացքում Բելֆաստի ոստիկանության մասնագետները հանգամանալիորեն ներկայացրեցին ձերբակալվածներին պահելու վայրերում, ինչպես նաև հարցաքննության սենյակներում կիրառվող տեսաձայնագրման համակարգերը, դրանց կիրառման տեխնիկական և իրավական կանոնակարգերը:
Պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրման ժամանակակից համակարգեր՝ համապատասխան իրավական հիմքերի նախատեսման հետ զուգահեռ: Ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում տեսաձայնագրման համակարգերի ներդրումը միջազգային բարենպաստ փորձի հետևանք է և ուղղված է խոշտանգումների կանխարգելմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
15:31 04-02-2015
Երևանում կտեղադրվեն լուսավորության էներգաարդյունավետ համակարգեր
1015 դիտում
16:55 27-02-2014
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման որակը բարձրացնելու նպատակով նոր պոմպակայաններ կտեղադրվեն
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»