Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: