211652_close_icon
views-count2431 դիտում article-date 22:28 07-03-2019

«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացել է Հայաստանի տարբեր մարզերից 11 կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 7-ին տեղի ունեցավ «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը կրում էր «Կայացած կոոպերատիվ՝ զարգացող գյուղատնտեսություն» խորագիրը և նպատակ ուներ խրախուսել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից իրականացվող «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում է իրականացվում: Միջոցառումը հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարևորեց գյուղատնտեսության զարգացման գործում հատկապես կանանց դերակատարությունը. «Այսօր հայ տղամարդկանց հետ հավասար, բայց ավելի մեծ խանդավառությամբ և նվիրատվությամբ աշխատում են կանայք և արարում են բարիքներ՝ իրենց և ուրիշների զավակների համար»: Դաշինքի անդամ «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել և 7 տարի է, ինչ ավանդաբար նշվում է «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը. «Այսօր մենք խրախուսում ենք Հայաստանում գյուղատնտեսության կոոպերատիվներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց»: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն կարևոր առաքելություն ունի ներկայացնելու ոլորտում կանանց հաջողությունները և դրանք տարածելու ու տեսանելի դարձնելու մյուսների համար: «Այսօր ոլորտի խնդիրներից մեկը հողակտորների մասնատվածությունն է և կոոպերացիայի զարգացումը պետք է առավել կարևորվի: Նախարարությունը ծրագրում է նոր մոտեցումներ և ծրագրեր ներկայացնել, որը կխթանի կոոպերատիվների զարգացումը»: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարևորեց հանրային քաղաքականությունների մշակման և վերահսկման գործընթացում կանանց դերը և նշեց, որ Դաշիքնի շնորհիվ այսօր լսելի է դառնում գյուղի կանանց ձայնը. «Հանրային քաղաքականություններն ու օրենքները պետք է լինեն մարդակենտրոն և պետք է արտահայտեն քաղաքացիների իղձերը, սպասելիքները: Եթե չեն արտահայտում, բնականաբար, դրանք օգտակար չեն կարող լինել»,- նշեց Կարեն Զադոյանը: Այնուհետև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հեռանկարների և մարտահրավերների մասին խոսեց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Նավասարդյանը: [b]«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացան Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերից 11 կանայք՝[/b] Ալվարդ Դավոյան. Լոռու մարզի Վարդաբլուր համայնք Անուշ Հակոբյան. Վայոց ձոր մարզի Գոմք համայնք Գայանե Խառատյան. Տավուշի մարզի, Սևքար համայնք Գոհար Մովսիսյան, Կոտայքի մարզի Թեղենիք համայնք Հեղինե Կիրակոսյան. Արագածոտնի մարզի Արայի գյուղ Ջեմմա Խանզադյան. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք Լարիսա Ամիրխանյան, Տավուշի մարզի Գոշ համայնք Մարինե Հարությունյան, Լոռու մարզի Կուրթան համայնք Ծովիկ Օհանյան, Արագածոտնի մարզի Բյուրական համայնք Ռաիսա Խաչատրյան,Կոտայքի մարզի Սոլակ համայնք Նունե Սարուխանյան, «Կանաչ արահետ» ՀԿ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր