2491 դիտում
14:27 07-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախ շնորհավորել է կանանց գալիք մարտի 8-ի առթիվ` մաղթելով նրանց առողջություն, երկար տարիների կյանք և հետագա հաջողություններ:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաև կանայք. Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ իմ կարծիքով` հատկապես նրանց հոգատար աշխատանքով է պայմանավորված մեր հայրենական գյուղմթերքի բարձր համային և որակական հատկանիշները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Իր խոսքում անդրադառնալով նաև կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծել է կանանց կոոպերատիվների կարևորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս ոլորտում:
Նախարարի խոսքով` կոոպերատիվների շարժումը մեր երկրում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում և կարևոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինի բոլորի համար, և նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումն բերելու է եկամուտների ավելացման:
Մրցանակաբաշխությունը անց է կացվում ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:
Միջոցառման ընթացքում մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանքը, կազմակերպվել է նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտես՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից:
Միջոցառման մասնակիցների թվում էին նաև նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 2011 թվականից: Միջոցառման նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը:
Միջոցառման ավարտին լավագույն արտադրողներին նախարար Սերգո Կարապետյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Այնուհետև նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:
[b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
22:28 07-03-2019
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացել է Հայաստանի տարբեր մարզերից 11 կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1621 դիտում
18:49 04-03-2016
Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս - 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը
4238 դիտում
17:30 08-03-2018
Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»