68123 դիտում
10:45 08-03-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն՝ Շիրակի մարզում. ռուսական ռազմաբազայի զինծառայողը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հյաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: