211652_close_icon
views-count1488 դիտում article-date 14:28 11-03-2019

Դավիթ Տոնոյանը և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղիները

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր