211652_close_icon

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի ավիաուղիների տնօրենների խորհրդի նախագահի հետ

views-count1375 դիտում article-date 18:10 11-03-2019
Մարտի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի ավիաուղիների տնօրենների խորհրդի նախագահ Յուսեֆ Ջասեմ Ալ Սակրի (Youssef Jassem Alsaqer) հետ: Տնօրենների խորհրդի նախագահը ողջունեց ՀՀ դեսպանին և համառոտ տեղեկություն տրամադրեց ավիաուղիների գործունեության վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել։ Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա ափսոսանքով նշեց, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթների բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք կերպով օգտագործել կողմերի միջև առկա գործակցության ողջ ներուժը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի դրական տեղաշարժ արձանագրել։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տեխնիկական հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր