Մադուրոյի հրահանգով բժիշկներին արգելվել է ընտրություններից առաջ օգնություն ցուցաբերել հիվանդներին
Վենեսուելա գործուղված կուբացի հայտնի բժիշկ Յանսիր Արիասը հատարարել է, որ Վենեսուելայի իշխանություններին պարտադրել են բժշկական օգնությունը որպես գործիք կիրառել ընտրություններից առաջ։
Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Բժշկի խոսքով՝ կլինիկան, որտեղ ինքն աշխատում է, այցելել է սրտային անբավարարությամբ 65-ամյա մի տղամարդ, ում անհապաղ պետք էր թթվածին միացնել, սակայն կլինիկայում գտնվող զինվորականներն թույլ չեն տվել բժշկին կատարել իր պարտականությունները՝ հայտարարելով, թե «բժշիկները կկարողանան թթվածին բաժանել հիվանդներին միայն ընտրությունների ժամանակ»։