211652_close_icon
views-count926 դիտում article-date 19:31 18-07-2022

Վահան Քերոբյանը խոսել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններից

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ հուլիսի 18-ին, մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։

Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր