18575 դիտում
17:57 22-03-2019
Ռուսական կայքը անդրադարձել է «Հրազդան» մարզադաշտի ողբալի վիճակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական Sports.ru մարզական հեղինակավոր կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է «Հրազդան» ստադիոնի պատմությանը:
Կայքը նշում է, որ ստադիոնը լեգենդար պատմություն ունի և այստեղ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել: Այստեղ է Երևանի «Արարատը» 1973 թվականին կռել չեմպիոնական մրցաշրջանը, 1975թ. Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչ փուլում հաղթել լեգենդար «Բավարիային»:
Կայքը հիշեցրել է, որ բացի բազմաթիվ մարզական պատմական իրադարձություններից, «Հրազդանում» նաև անցկացվել են համերգներ, միջոցառումներ, մասնավորապես, այստեղ՝ 75 հազ. հանդիսականի ներկայությամբ հանդես է եկել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան:
Սակայն այսօր «Հրազդան» մարզադաշտից միայն բարի անունն է մնացել: Այսօր այն իրենից ողբալի տեսարան է ներկայացնում: Ստադիոնում վաղուց հանդիպումներ չեն անցկացվում, խոտածածկ չկա, չի խնամվում, աստիճանաբար այն վերածվում է ավերակների, և միայն օգտագործվում է որպես էժանագին ապրանքների շուկա:
Մանրամասները՝ [url=https://www.sports.ru/tribuna/blogs/football_texts/2391181.html]այստեղ.[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32786 դիտում
23:31 20-06-2017
Ավտովթար Երևանում. «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ Nissan March-ը բախվել է Cadillac-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը