Ուկրաինայի նախագահը «մահացու զենքով» է սպառնացել իր թշնամիներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ եթե պահանջվի, ապա Ուկրաինայի բանակը իր թշնամիների դեմ կկիրառի «մահացու զենք»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրել է, որ վերջերս ուկրաինական բանակը ստացել է 420 միավոր զենք ու զինտեխնիկա։
«Մահացու զենք ենք փոխանցել մեր թշնամիների համար, որը, վստահեցնում եմ, անհրաժեշտության դեպքում ուկրաինական բանակը կկարողանա կիրառել»,-ասել է Պորոշենկոն։
Վերջինս նաև ռուսական իշխանություններին անվանել է ագրեսոր և հայտարարել, որ ուկրաինական բանակն իր պաշտպանությունը կամրապնդի, որպեսզի կարողանա հակազդել իր արևելյան հարևանին։